Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Մաստարայում Nissan Juke-ը գլխիվայր շրջվել է. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Снимок

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, Nissan Juke​ մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ hանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել ​են մի մասը Թալինի, մյուսները՝ Գյումրու բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Անդրանիկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Հարոյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ