ԱՀ ԱՆ նախարարը շրջել է Հոգեթմրաբանական դիսպանսերով, ծանոթացել դեղորայքային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

արցախի ան

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ։ Նախարարը շրջել է ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին։ Տեղեկանում ենք Արցախի Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունից։

Գործադիր տնօրեն Նունե Միրզոյանը ներկայացրել է դիսպանսերում բուժվող հիվանդների առողջական վիճակի մասին, առկա մահճակալային ֆոնդի, դեղորայքի ապահովածության և իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։

Քննարկվել են դիսպանսերի բուժսպասարկման որակի բարձրացումը, մասնագետներով համալրումը, արդյունավետ աշխատանքների կազմակերպումը և այդ ուղղությամբ նախարարը առաջնահերթ է համարել նոր շենքային պայմանների ստեղծումը։

--00—ՍՊ