ԱՀ իրավապահները տեղեկություն չունեն ռադիոյի նախկին հաղորդավարի հնարավոր ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանի հնարավոր ձերբակալության վերաբերյալ Արցախի իրավապահ մարմինները տեղեկատվության չեն տիրապետում։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և քննչական կոմիտեից տեղեկատվություն չունեն նշված հարցի շուրջ։ Արցախի ազգային անվտանգության ծառայության հետ կապ հաստատել չի լինում։ 

Ավելի վաղ ձերբակալության մասին հայտնել էր հասարակական գործիչ, հրապարակախոս Նարեկ Մալյանը, ով 24News-ի հետ զրույցում նշեց, որ հավելյալ տեղեկատվություն չունի։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ