Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մարտի 20-ին ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

--00—ԼՄ