Ռուս փրկարարները Թուրքիայում՝ փլվածքների տակից, 150 հազար դոլար են հայտնաբերել և տվել ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

նկար

Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլավածքների տակից մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն։

«Ավերիչ երկրաշարժից հետո՝ փլվածքների հերթական շերտը բացելիս, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա, հայտնաբերված 150.000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը գույքագրման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ 2 հզոր երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դրանք ամենաուժեղն են եղել 1939-ից ի վեր։ Զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։ Ստորգետնյա ցնցումները և հարյուրավոր հետցնցումները զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից շատն է տուժել Սիրիան։

նկար

--00—ԼՄ