Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, այդ մասին հայտնում է  ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին  մասնակցել են ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ ՊՆ Գյումրիի դպրոցի սաները և «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման սաները։

Ռազմակայանի մշակութային և ժամանցի կենտրոնի գլխավոր դահլիճում զորամասի ռազմաքաղաքական բաժնի մասնագետների կողմից անցկացվել է աղետի վերաբերյալ արիության դաս ՝ զինծառայողների, դպրոցականների և «Յունարմիա»-ի անդամների համար:

--00—ԼՄ