Օդանավակայանում գողացել էին որդուն ճանապարահող 55-ամյա տղամարդու դրամապանակը, մեջը՝ 4500 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հոկտեմբերի 30-ին՝ առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմեց 55-ամյա մի տղամարդ. որդուն ճանապարհելիս ինչ-ինչ հանգամանքներում կորել էր դրամապանակը, մեջը` 4500 դոլար: Նա վստահ էր, որ կատարվել է գողություն:

Բաժնի քրեական հետախույզները շտապ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, և հաջողվեց արագ պարզել, որ գողությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես ժամ անց Երևանի Երզնկյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց գծային բաժին: Արագ գործելու արդյունքում գողոնը հայտնաբերվեց:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ