ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության ալիքի վտանգի մասին։ Նա ելույթ է ունեցել Ֆլորենցիայում Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Լիգա կուսակցության համագումարում։
«Ահաբեկչությունը կհանգեցնի զանգվածային սպանությունների Եվրոպայում, ձեր ընկերներին, ձեր սիրելիներին, բոլորը վտանգի տակ են, քանի որ մենք ականատես կլինենք հարձակումների զգալի աճին Իտալիայում և ամբողջ Եվրոպայում, և լրատվամիջոցները փորձում են լռեցնել նման հարձակումների վտանգը»,- ասել է նա։
X, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարն ավելի վաղ զգուշացրել էր զանգվածային միգրացիայի վտանգի մասին, որը կարող է ոչնչացնել ցանկացած երկիր։ Նա նաև իրական ֆաշիստներ է անվանել նրանց, ովքեր փորձում են սահմանափակել խոսքի ազատությունը։
Մասկը հույս է հայտնել դադարեցնել և կանխել ցանկացած պատերազմ, այդ թվում՝ առևտրային։
--00—ՅՄ