Բելառուսի զինվորականները կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Снимок

Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին բելառուսական բանակը կներկայացնեն հատուկ գործողության ուժերը, հաղորդում է բելառուսական СТВ հեռուստաալիքը։

«Բելառուսական բանակի հպարտությունը՝ հատուկ գործողությունների ուժերը, երթով կշարժվեն Մոսկվայում: Մոտ 70 զինվոր արդեն աշխատում են ամեն քայլի վրա», - հաղորդել է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական անձնակազմն այս պահին վերապատրաստվում է Բելառուսում, իսկ ապրիլի 23-ին նրանք կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք։

Նշվում է, որ շքերթին մասնակցելու համար զինծառայողների համար կպատրաստեն նոր համազգեստ։

--00—ՅՄ