ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Անդրկովկասում իր շահերն առաջ տանելիս ԵՄ-ն անտեսում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այժմ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր շահերն առաջ տանելով, Եվրամիությունը շարունակում է անտեսել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համաձայնագրերը և չի ցանկանում ընդունել, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է լեզու գտնել»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Եվրասիական մեծ գործընկերությունը տնտեսական-քաղաքակրթական նախագիծ է, որը կարող է մերձեցնել մայրցամաքի աշխարհատնտեսական կենտրոնները, ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը մեծ եվրասիական գործընկերության շրջանակում փոխգործակցության տեսլական ունի․
«Դա խաղաղ, փոխշահավետ զարգացման տեսլական է, որտեղ տեղ կա Եվրոպայի համար»,-ընդգծել է Օվերչուկը։

--00—ՍՊ