38-ամյա տղամարդը բացահայտ հափշտակել էր կնոջ դրամապանակն ու բջջայինը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

 

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվեց փետրվարի 6-ին։

Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը, տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։