Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок1

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագրահավաք՝ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։

Այսօր կուսակցությունը իր 21-րդ արտահերթ համագումարն է անցկացնում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մշակութային կենտրոնում։

«Երկուշաբթի օրվանից սկսում ենք ստորագրահավաք մեր երկրի փողոցներում, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության վերաբերյալ ամենահավակնոտ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք հունիսին (նախագահական արտահերթ - խմբ.) ընտրությունների։ Եթե ​​մինչև հունիս չհասցնեք, պատրաստ եղեք մինչև նոյեմբերի առաջին կեսը, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է Օզելը` պայմանականորեն դիմելով Էրդողանին իր ելույթում։

--00—ՅՄ