ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Նշենք՝ Ասրյանը Լոռու փոխմարզպետն էր 2021 թվականի հունվարից:
--00--ԱՀ