Մոսկվայում տեղի կունենան խորհրդակցություններ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

․

Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության եռակողմ խորհրդակցությունները միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենան ապրիլի 7-ին կամ 8-ին Մոսկվայում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այսօր կամ վաղը Մոսկվայում տեղի կունենա հերթական  եռակողմ հանդիպումը, որտեղ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն տարբեր ասպեկտներ՝ կապված միջուկային հիմնախնդրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) թիվ 2231 բանաձևի հետ» ,- ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում:

2231 բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր աջակցությունն էր հայտնում ԳՀՀԾ-ին։


--00--ԱՀ