ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ԱՄՆ-ի դեմոկրատ պատգամավոր Ալ Գրինը հայտարարել է, որ ցանկանում է իմփիչմենթի ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին նրա «արհամարհական գործողությունների» պատճառով։ Այսպես է Գրինը պատասխանել Սպիտակ տան ղեկավարի խոսքերին «Գազայի հատվածը գրավելու» ԱՄՆ պատրաստակամության մասին, գրում է The Hill-ը։
Փետրվարի 5-ին Կոնգրեսի պալատի հանդիպման ժամանակ Գրինը հայտարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու շարժման սկիզբը։ Նա քննադատել է Դոնալդ Թրամփի՝ «Գազայի հատվածը տիրանալու» ցանկությունը և այն անվանել էթնիկ զտում։ «Էթնիկ զտումները կատակ չեն, հատկապես, երբ դա գալիս է Միացյալ Նահանգների նախագահից՝ աշխարհի ամենահզոր մարդուց»,- ասել է նա։
Գրինը մեկն էր նրանցից, ով նախաձեռնել է Թրամփի առաջին իմփիչմենթը 2017 թվականին։ Նա ասել է, որ մարդիկ պետք է պահանջեն նախագահի հրաժարականը։
--00—ՅՄ