Ի խորոց սրտի աղոթք եմ վերառաքում առ Աստված, որ Աստվածամոր ապրած կյանքի օրինակը ունենաք ձեր հոգում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

photo-2025-04-07-11-54-41-_x363-quality(90

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը շնորհավորական խոսք է հղել Ավետման տոնի առիթով։

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Աստվածամոր Ավետման տոնը:

Այս օրը նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առիթով ի սրտե շնորհավորում եմ մեր մայրերին և քույրերին, սիրելի կանանց և մաղթում, որ Աստվածամոր կյանքը և նվիրումը ուղեկից լինեն ձեր կյանքի բոլոր օրերին, և աղոթում եմ, որ Աստված անսահման երջանկություն պարգևի բոլորիդ:

Սիրելի քույրեր, Աստվածամայրը Աստծո երկյուղով լցված, սիրո, գուրգուրանքի, հավատքի ու հոգածության օրինակ է:

Սիրելիներ, ես ի խորոց սրտի աղոթք եմ վերառաքում առ Աստված, որ Աստվածամոր ապրած կյանքի օրինակը ունենաք ձեր հոգում՝ ապրենք նվիրումով, սիրով, քնքշությամբ, ի հարկի ինքնազոհությամբ և մաքուր հոգով»,- ասվում է Սրբազանի շնորհավորական խոսքում։

--00—ՅՄ