Պապիկյանն Ավստրիայի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2824News

․

Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:

--00--ԱՀ