Ռուբեն Ռուբինյանը Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

photo_2024-01-18_16-04-06

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

--00—ՅՄ