Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆ

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։

«Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը»,- նշված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

--00—ԻԴ