Անատոլի Սիդորովին ցույց են տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովին ցույց է տվել Հայաստանի արևելքում տեղակայված ռուսական սահմանապահ հենակետը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծելու կադրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Սպուտնիկ-Արմենիան:

«Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը։ Գնդակոծությունը սկսվելուց հետո մարդիկ առաջին հարկում թաքնվել են միջանցքում. որևէ մարդ չի տուժել: Փաստորեն, կրակի ժամանակ անձնակազմին հաջողվել է դուրս գալ հենակետից, սակայն ողջ ունեցվածքը, տեխնիկան չի հաջողվել ժամանակին տարհանել»,- ասել է Գոլուբիցկին:

--00—ԻԴ