105 զոհ ունենք, Ադրբեջանը տարածքներ է գրավել․ ՀԱՊԿ-ին դիմել ենք 4-րդ հոդվածով, խնդրել ենք զորք տալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ Եվ էլի ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, որից հետո էլ ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն։

«ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,-ասել է Փաշինյանը, ապա հավելել․«ՀԱՊԿ-ում կայացված որոշումները, կարծում եմ, իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներ են»։

--00—ԼՄ