Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, նվիրվածությունը երկրին․ Արմեն Սարգսյանը՝ ՄԲ թագուհու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակել է ցավակցական հեռագիր Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-նշվում է ցավակցականում:

--00—ԼՄ