Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

եոոա

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լեոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.COM-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։

--00—ԻԴ