Իշխանությունն ու ընդդիմությունը հրաժարվել են Արցախից, պատասխանատվությունը գցում են խաղաղապահների վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Իշխանությունն ու ընդդիմությունը հրաժարվել են Արցախից, պատասխանատվությունը գցում են ռուս խաղաղապահների վրա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը ընտանիքի և զինակիցների հետ միասին տեղափոխվել է Աղավնո՝ պայքարելու հայկական բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու դեմ։

Պետրոսյանը նաև նշեց, որ ռուս խաղապահների հետ փոխըմբռնում կա և հակառուսականությունը կամ էլ հակաչինականությունն ու հակարևմտամետությունը պարզապես ինքնասպանություն է, և մենք չենք կարող ներքաշվել գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։