«Սուրմալու»-ում կարող են նոր փլուզումներ լինել, կրակի նոր օջախների բռնկման հնարավորություն կա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Փլատակների տակ կան օջախներ, անգամ բարձր հարկերում կան օջախներ, որոնք հովացման աշխատանքներ չկատարելու դեպքում կարող են բռնկվել։ Այս մասին 24News-ին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարձումյանը։

Նրա խոսքով՝  որոշ հատվածներում հնարավոր փլուզմամբ է պայմանավորված հրշեջ և փրկարար ծառայությունների զգուշավորությունը։

«Որոշ հատվածներում միայն ձեռքի աշխատանք է կատարվում։ Այդ պատճառով է, որ մենք այսօր կամավորների չենք ներգրավել, այս պահին դրա կարիքը չկա, բայց եթե լինի, անպայման կդիմենք։ Տեխնիկական միջոցները բավարար են եղել ամբողջ գիշեր և երեկվա ընթացքում։ Ամբողջ թափով աշխատանքները շարունակվում են»,-նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ

Տեսանյութեր