ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
24News-ի հետ զրույցում Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այս պահի դրությանբ կա 30 տուժած, պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ստեփանյանի խոսքով՝ տուժածներին տեղափոխել են Այրվածքաբանական ազգային կենտրոն և այլ բժշկական կենտրոններ:
Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթուցիկների պահեստում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ: