Վարդավառին հաջորդում է մեռելոցը․ բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար կմատուցվի պատարագ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

նկար

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի և կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է, հետևաբար Վարդավառի՝ Քրիստոսի այլակերպության կամ Քրիստոսի պայծառակերպության տոնի հաջորդ օրը ևս մեռելոց է։

Բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կկատարվի հոգեհանգստի կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել հանգուցյալների շիրիմներին:

Նշենք, որ, «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն, մեռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրն է՝ հունվարի 7-ը, որ ոչ աշխատանքային է։

--00—ԼՄ