Լիովին առողջ եմ ու շարունակում եմ լարված աշխատել․ Տիգրան Հեքեքյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ю

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահ Տիգրան Հեքեքյանը կազմակերպության ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեկնաբանելով իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրերը։

«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից:
Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»,-ասված է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

--00--ԱՀ

Տեսանյութեր