Հայաստանը ստիպված է կառավարել պարենային անվտանգության ռիսկերը. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

Մհեր Գրիգորյան

Հայաստանը մի իրավիճակում է գտնվում, երբ ստիպված է կառավարել պարենային անվտանգության վտանգները, իսկ այն լուծելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ջանքերը, ոչ մի պետություն ի վիճակի չէ խնդիրը լուծել միայնակ։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Եվրասիական գործընկերություն. նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Հայաստանը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ սկսել է կառավարել պարենային ճգնաժամի ռիսկերը։ Որքան էլ որ մենք խոսենք այդ մասին տեսականորեն, այն ունի արդեն գործնական իրականություն։ Պարենային անվտանգության հարցը պահանջում է միասնական որոշում, որովհետև ոչ մի երկիր ի վիճակի չէ այն միայնակ լուծել, կամ լուծել այնպես, որ այն արդյունավետ լինի», - ասել է Գրիգորյանը։ 

Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ պարենային անվտանգության հարցը պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկը։ «Մենք ունենք ռազմավարություն, պետք է հասնենք վերջնական որոշումների», - հավելել է նա։

--00--ԱՀ