Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

received_1001966980433109-750x375.jpeg

Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ, գրում է armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի 17-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով, եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում: 

Եզրափակիչում հռոմյան թիմը հաղթել էր 1:0 հաշվով։ 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս հետևից սպառնալիքներ ստեղծեց Պատրիսիոյի պաշտպանած դարպասին: Երկու դեպքում հռոմյան թիմին փրկեց դարպասաձողը: Հետզհետե իտալական թիմը հավասարեցրեց խաղը: Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:

--00--ՀԶ