Հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին կեղծ տեղեկություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

1648280941968.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

--00--ՀԶ