Հայաստանում նախօրեին կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, սակայն արձանագրվել է 1 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Մայիսի 3-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի արձանագրվել: Կատարվել է 1745 թեստավորում, առողջացել՝ 16 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում։

--00--ՀԶ