Գերմանիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 40 ռուսաստանցի դիվանագետի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

Գերմանիայի ԱԳՆ նախարար Աննալենա Բերբոկը պերսոնա նոն գրատա է հայտարարել 40 ռուսաստանցի դիվանագետի:

«Մենք անցանկալի ենք հայտարարել ռուսական դեսպանության մեծ թվով աշխատակիցների»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է Բերբոկը:

Արտաքսված աշխատակիցների հստակ թիվը հրապարակել է N24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բերբոկին:

--00--ԱՀ