Հաշիշ էլ է հայտնաբերվել, 4 հատ էլ՝ փամփուշտ. Ավանի փոխթաղապետը՝ տան խուզարկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ոստիկանությունը բացի հաշիշից 4 հատ էլ փամփուշտ է հայտնաբերել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանը։ Այս մասին 24News-ին ասաց անձամբ Պողոսյանը։

«Ման չեն եկել, գտել, ուղղակի դրված է եղել վազայի մեջ», - նշեց նա։

Պողոսյանն ասաց, որ ինքը հանցանք չի գործել։

Մանրամասները՝ տեսանյութում