Ավանի նախկին փոխթաղապետն ազատազրկման է դատապարտվել 6 ամիս ժամկետով, կկիրառվի փորձաշրջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

դդ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի գործով դատավճիռ է կայացրել՝ նրան ազատազրկման դատապարտելով 6 ամիս ժամկետով։ Այս մասին 24News-ը տեղեկացավ դատական-տեղեկատվական «Դատալեքս» համակարգից։

Դատարանի (նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի) վճռով սակայն Ներսես Պողոսյանի նկատմամբ պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով 1 ամիս ժամկետով փորձաշրջան:

Ներսես Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 335-րդ հոդվածի (Հանցագործության մասին չհայտնելը) 1-ին մաս հատկանիշներով։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ավանի նախկին փողթաղապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:

--00—ԱՊ