Աղմկահարույց դեպք Թուրքիայում. դպրոցի տնօրենը պահանջել է աշակերտներին նստեցնել՝ ըստ սեռերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների առջև աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել, իմա՝ նրանց իրար կողք նստեցնել՝ ըստ սեռերի։ Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը։

Այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ինչպես նաև նրան շխատանքից հեռացնելու որոշում է կայացվել։ 

Թուրք ընդդիմադիր լրագրողներից Էրք Աջարերը, անդրադառնալով թեմային, զարմանքն է արտահայտել. «Ի՞նչ է, միջնակարգ դպրոցում անցել են շարիաթական համակարգի՞»։

Շարիաթ - իսլամական օրենք, օրենքների ժողովածու՝ կազմված Ղուրանի ու սուննայի հիման վրա։ 

--00--ՍԳ