ԱՆ-ի դաշտն է. չեմ ասել՝ ճիշտ է կամ սխալ. Սոֆյա Հովսեփյանը՝ երեխաների՝ դիմակ կրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սոֆյա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հարցին, թե երեխան ի՞նչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելուդիմակ դիմակ կրելու դեպքում:

«Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար, երբ ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք, իզուր է։ Դա ոչ էլ անգամ ԿԳՄՍ-ն է որոշում։ Դա որոշվում է ԱՆ-ի կողից և սրա «կարելիության» կամ «չի կարելիության» հարցը ԱՆ-ի դաշտում է։

Բժիշկների արձագանքին եմ սպասում կամ փորձագետների, ովքեր պետք է ասեն ԱՆ-ին, որ դիմակ կրող երեխան ինչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելու։ Ես համարում եմ, որ մենք մասնագիտական խոսք չենք փոխանցում, այլ հուզական։

Ակնկալում եմ մասնագիտական առաջարկով դիմել ԱՆ։ Հարցերն իրենց հասցեատերերն ունեն և որքան էլ ես ձգտեմ, չեմ կարողանա հասցնել ամեն տեսակ հարցով պատասխանել հարյուրավոր մարդկանց պահանջներին։ 

Գիտեմ շատերդ եք այս հարցով զայրացած, շատերդ ասելիք ունեք, բայց, իսկապես, դա ԱՆ-ի դաշտն է, և ես նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել ինձ վրա և ասել, որ ճիշտ է կամ սխալ, ոչ էլ դպրոցի տնօրենն ու ուսուցիչն են կարող վերցնել պատասխանատվություն, քանի որ ինչպես հասկացա վերջին ծանուցումներից, սեպտեմբերի 15-ից հետո ի՜նչ եղավ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն են մեղավոր։

Վստահ եմ, որ շուտով նոր կարգավորումներ կլինեն, ուստի, եթե խելամիտ առաջարկներ կան ուղարկեք համապատասխան կառույցներ։ 

Բոլոր վիրավորող արտահայտությունները կջնջվեն։ Լավ եղեք»։

--00—ԼՄ