Թուրքիայի «Ազգայնական շարժում»-ը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

․

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։

--00--ԱՀ