ԱՀ ԱԺ խոսնակն ու ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը քննարկել են տեղահանված արցախցիների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

Փետրվարի 8-ին ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, տեղեկանում ենք Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։

Սերգեյ Ղազարյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ պատկան գերատեսչությունների, տեղահանված արցախցիների, բարեգործական կազմակերպությունների և Սփյուռքի հետ ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներն ու 2022 թվականի համար նախանշված անելիքները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախի ԱԺ-ի կողմից Արցախի և արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։

--00—ԼՄ