ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

Զաս

ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլև բացասաբար է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա:

Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները»  խորհրդաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել է նա:- Մեծանում է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո:

«Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ եւ ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել է նա:

 --00—ՄՀ