Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

սթոլթենբերգ

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները ամփոփելով:

«Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան եւ այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան: Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ -ի դաշնակիցներին», - ասել է նա:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության

--00—ՄՀ