ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ում, ՆԱՏՕ-ն էլ Աֆղանստանում հայտնվել են խնդրահարույց վիճակում. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Թալիբները կարծես թե դասեր են քաղել, նրանց ձախողումը կարող է Աֆղանստանում հանգեցնել քաոսի։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ 

Արաբագետի կարծիքով, ինչպես ՆԱՏՕ֊ն՝ Աֆղանստանում, այնպես էլ ՀԱՊԿ֊ը Հայաստանում հայտնվել են խնդրահարույց իրավիճակներում, բայց դրանից ամենևին էլ չի հետևում, թե այդ ռազմաքաղաքական դաշինքներն արդյունավետ ու կայացած չեն։

Պետրոսյանը նաև այն համոզմունքը հայտնեց, թե ինչ-որ առումով նաև թալիբների իշխանության գալը կարող է բխել Աֆղանստանի շահերից, և աշխարհն այդ կառույցին դրսևորվելու հնարավորություն է տվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ