Դանակահարություն Ստեփանավանում. բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

տռռեգտեռգ

Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 01.45-ին Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է տուժածի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

--00--ՍԳ