Բագարան գյուղում դանակահարել են 25-ամյա մի երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News 

հասարակական

Մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին հիվանդանոցից հայտնել էին, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Բագարան գյուղի 25-ամյա մի բնակիչ:
Պարզվել է՝ մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բագարան գյուղում բուժօգնության դիմածը և համագյուղացի երկու այլ երիտասարդներ վիճաբանել են չորս անհայտ անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել բագարանցի երիտասարդներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյանի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 22.05-ին, երիտասարդներին դանակահարած տղամարդը, որը Սարդարապատ գյուղի բնակիչ է, ներկայացել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: