21-ամյա երիտասարդը դանակահարել է 4 համագյուղացու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

դանակահարություն

Հունիսի 3-ին հաղորդվել էր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 21-ամյա երիտասարդի կողմից համագյուղացի չորս երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:

Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 09.30-ին, 21-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին: Բաժին են ներկայացել նաև վիճաբանության մյուս մասնակիցները: Հինգ երիտասարդներն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: --0—ՄՀ