Պատերազմի հետևանքով կորցրել ենք անտառների գրեթե 50 տոկոսը, քարտեզագրում է կլինի․ Արցախի ՏԿԵ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

անտառ

Ընթացիկ տարում արգելվել է վառելափայտի արտահանումը, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն զսպել անտառահատումը:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` փետրվարի 4-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Եթե 2020թ. տրամադրվել է 77.194 խորանարդ մետր վառելափայտ, որից արտահանվել է 10.300-ը, ապա 2021թ. տրամադրվել է 32.000 խորանարդ մետր վառելափայտ, որը չի արտահանվել: Պատերազմի հետևանքով կորցրել ենք անտառների գրեթե 50 տոկոսը: Անտառների վերականգնման ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, այդ թվում` որոշ տեղերում անտառատնկումներ են տեղի ունեցել՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ: 2022թ. նախատեսվում է կատարել անտառային հողերի քարտեզագրում՝ անտառային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման նպատակով», - նշել է Հ. Խանումյանը:

 --00—ՄՀ