Նիկոլը հեռացրեց Արմեն Սարգսյանին. սարսափելին դեռ առջևում է. Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանի ասելով, ինչի մասին Փաշինյանն, ըստ էության, ոչ ուղղակի խոստովանեց իր վերջին ասուլիսի ընթացքում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով, ըստ Փաշինյանի, նոր նախագահը պետք է լինի ՔՊ-ից, որպեսզի իրենք կոմպլեքս կրեն և կիսեն պատասխանատվությունը:

Բանախոսի պնդմամբ, Փաշինյանին շատ էր խանգարում այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը իրենց քաղաքական թիմից չէր, այսինքն, չնայած Արմեն Սարգսյանը կուրորեն կատարում և ստորագրում էր բոլոր հրամանները, բայց կարող էր նաև չկատարել և ընդվզել, ինչից էլ ձերբազատվեց Նիկոլ Փաշինյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: