Քոչարյանը երբեք իշխանության չի գա. Փաշինյանն էլ ընդդիմության հաշվին է պահում իշխանությունը. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր դիրքերը չթուլանան, այդկերպ պահպանի իր իշխանությունը, իսկ, այսպես կոչված, ընդդիմությունը ցանկանում է ամեն ինչ ասել, որ վարկաբեկի իշխանություններին, նախ նրա դիրքերը թուլացնելու և իշխանության գալու ճանապարհ հարթելու համար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով, սակայն ընդդիմությունը երբեք իշխանության չի գա, որովհետև չունի ժողովրդի հավատը։ «Իշխանությունները պետք է իմանան ու շատ լավ գիտեն, որ քանի դեռ այս ընդդիմությունը կա, իրենք կպահպանեն իրենց դիրքերը, քանզի հենց այս հակասության վրա է՝ նորեր և հներ, Փաշինյանը պահում իր իշխանությունը»,-նշել է Բադասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև «Եվրատեսիլում» ՀՀ ներկայացուցչի հաղթանակին, հայ-թուրքական հարաբերություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: