Քոչարյանը կուտը կերավ, Նիկոլը տաք-տաք պահեց նրան ու հներով կատաղեցրեց ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Նիկոլի սատանիստական քայլն այն է, որ տաք-տաք պահեց հների արարքները, որպեսզի ժողովուրդը վախենա։ Նա արեց դա մինչև իր ծրագրած կապիտուլյացիան։ Որպես չարության և հանցագործության սիմվոլ նա ընտրեց ոչ թե մյուս երկու նախագահներին, այլ՝ Ռոբերտ Քոչարյանին․ բռնեց, բաց թողեց, իսկ իր նշանակած մարդն էլ ՍԴ-ում Մարտի 1-ի գործով արդարացրեց Քոչարյանին։ Ժողովրդի կատաղությունը հասավ այն աստիճանի, որ մտածեց՝ աման, խեղճ Նիկոլն ինչ անի, բոլորը հարձակվել են վրան, խեղճի գլխին սարքել են, հողերը վաղուց են հանձնել, ամեն ինչ կոտրել են սրա գլխին, ինքը չհասկացավ։ Նիկոլը գիտեր, որ այդպես պետք է մտածի ոչ գիտակից մասսան և այդ ոչ գիտակից մասսայի վրա էլ աշխատեց»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենը հաշվարկել էր, և Քոչարյանը խայծը կուլ տվեց՝ դառնալով մյուս բևեռը։

«Ժողովուրդն էլ անտեսեց ազգային ուժերին, որոնք հայտ էին ներկայացրել խորհրդարան անցնելու, և դարձավ նրա խաղի մասնակիցը»,-նշել է Բադասյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի անվտանգային, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ