Ֆաշիստական ամբոխը Ստամբուլում հարձակվել է սիրիացիների խանութների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

ֆաշիստական ամբոխը Ստամբուլում հարձակվել է Էսենյուրթ թաղամասում սիրիացիների խանութների վրա։ Այս մասին հայտնում է Duvar-ը։

Աղբյուրի հաղորդմամբ, տեղացիների ու սիրիացիների միջև բախում է տեղի ունեցել Ստամբուլի Էսենյուրտ թաղամասում անհայտ պատճառներով։

Այնուհետ ավելի ուշ թուրք քաղաքացիները հարձակվել են սիրիացիների խանութների ու առևտրի կենտրոնների վրա՝ կոտրելով պատուհանները։

Ստամաբուլի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքի առնչությամբ 7 մարդ է ձերբակալվել։ 

--00--ԱՀ